Մարդս կպած ուզումա աղջկաս պսակած լինի․ մենակ իմանաք ինչ ուզողա ճարել, կշշմեք, ես երբեք իմ աղջկան դրան չեմ տա

Աղջիկս 23տարեկանա, դեռ սովորումա, ապագայի հետ կապված մեծ պլաններ ունի։ Բայց մարդս կպած ուզումա աղջկաս ամուսնացրած լինի։

Աղջիկս ընկեր չունի, ու ոնց հասկանում եմ դեռ չի էլ պատրաստվում։ Ես դրան նորմալ եմ նայում, որովհետև ամբողջ կյանքը դեռ առջևումա։ Բայց մարդս նույն կարծիքին չի, ինչ մենք։

Էս քանի վախտա աղջկանիցս թաքուն ինչ-որ թեկնածուա ճարել, որ աղջկաս ամուսնացնի։ Ինձ չի թողում աղջկաս մի բան ասեմ էդ մասին։ Էն օրը ասեց, որ էդ տղեն գալուա մեզ հյուր։

Լավ պատրաստություն էի տեսել, ամեն ինչը տեղը տեղին, բայց հենց դրան տեսա ամեն ինչ փոխվեց։ Փաստորեն մարդուս ճարած հարմար թեկնածուն մի հատ բիձուկ էր։