Մարդուս հետ կռվում էինք ու էդ ընթացքում միամիտ նենց բան բերնից թռցրեց, որ առանց մի բան ասելու թողել ու գնացել եմ տնից

Սուտ կլինի, եթե ասեմ, որ ես ու ամուսինս շատ համերաշխ զույգ ենք, մենք ամեն օր իրար միս ենք ուտում, կռվում ենք, բայց շատ արագ էլ բարիշում ենք, ու արդեն մեր կյանքը չենք պատկերացնում առանց էդ կռիվների։ Էս վերջերս ամուսինս գրեթե ամեն օր ուշ ժամի էր տուն գալիս, ու ես անընդհատ աում էի, որ դա ինձ դուր չի գալիս։ Մի 2 շաբաթ անընդհատ կռկնվում էր նույն բանը ու ես էլ չդիմացա։

Էն ինչ մտածում էի ասեցի էդ թեմայով ու սկսեցինք կռվել, ասեցի, որ դա ինձ դուր չի գալիս, ու ինքը պետքա դա չանի, ինքն էլ ասեց, որ իրեն էլ դուր չի գալիս, որ ես քաշ եմ հավաքել ու ավելի կոպիտ ասած չաղացել եմ։