Մարդուս հետ ավտոյով սուպերմարկետ էի գնացե, առևտուր արինք մնացել էր որ մարդս փողը տար, բայց որ իմանաք ինչ եղավ կասայի մոտ, գլուխներդ կֆռա․ ես էլ միամիտ-միամիտ ապրում եմ, փոխանակ տենամ ինչա շուրջս կատարվում

Երեկ մարդուս ազատ օրն էր, ասի արի իրար հետ սուպերմարկետ գնանք, մի քիչ առևտուր անենք քանի տունն ես։ Թե չէ ես էտ ծանր-ծանր տոպրակները չեմ կարում բերեմ տուն։ Վերջը հելանք գնացինք։ Հիմի առևտուրն արել պրծել ենք, եկել ենք կասայի մտ, պիտի արդեն հաշվեն։ Ֆռացի, որ սունկիս մեջից քարտս հանեմ դրանով վճարեմ, մեկ էլ տենամ էս մարդս ու էտ աշխատողը իրար աչք ու ունքով են անում։

Ասի էս ինչ բանա, ձև բռնի թե վատ եմ, քարտը տվի մարդուս, ես էլ հերթից դուրս եկա, ասի գնում եմ նստեմ մեքենան մինչև գաս։ Բայց դե իրանց էի ստուգում, ուզում էի հասկանայի ինչ կանեն, որ ես ըտեղ չլինեմ։ Փաստորեն շուտվա ծանոթներ էին, մի հաճելի զրուցում են, մի իրար ձեռ են բռնում։ Գնացել եմ տուն, պարզել որ արդեն երկու ամիսա ինչ իրար հետ հանդիպում են։

Ես էլ ասում եմ մարդս ինչիյա ուզում պարտադիր էտ կասայում հաշվել տա, դու մի ասա սիրուհուն ա տեսել։ Էսօր առավոտ վեշերը տվել եմ ձեռը ու տնից դուրս հանել։ Ասի կգնաս սիրուհուդ հետ կապրես, ինձ էլ կմոռանաս։ Ներողություն խնդրեց, ասեց որ էս անգամ ներեմ, էլ չի կրկնվի, բայց դե ես էտ տեսակին չեմ պատկանում, որ հիասթափվում եմ վերջ, էլ հետ դարձի ճանապարհ չկա։