Մարդիկ ասում են, որ ամուսինս պադկաբլուչնիկ ա. տեսեք ինչ ա իրանց պատասխանում ամուսինս

Ես ու ամուսինս ոչ ստանդարտ զույգ ենք: Մենք հասարակության կարծիքին երբեք զոհ չենք գնում ու անում ենք այն, ինչ ուզում ենք: Ամուսինս ինձ լիակատար ազատություն ա տվել ու ես ապրում ու վայելում եմ կյանքը: Ես էլ նույն ձևով իրան եմ վերաբերվում: Բայց կարծես հասարակությունը խնդիր ունի մեր հետ: Մարդիկ չեն կարողանում ընկալել, որ ամուսինը կարող է չգոռալ, չխփել ու լավ վերաբերվել կնոջը: Մարդիկ միշտ մտածում են, որ կինը պետք է հալածված լինի, իսկ ամուսինը ինքնահաստատվի կնոջ վրա:

Իմ ու ամուսնուս հարաբերությունները ուրիշ են: Մարդիկ չեն ընդունում դա: Նրանք ամուսնուս շատ հաճախ պիտակավորում են որպես պադկաբլուչնիկ, թե իբր ամեն ինչ իմ ուզածով ու որոշածով ա անում ու ուժեղ տղամարդ չի: Սկզբում ես շատ նեղվում էի էդ հանգամանքից, մտածում էի, որ ամուսնուս վարկանիշի վրա վատ է անդրադառնում, հետո սկսեցի ուշադրություն չդարձնել:

Ամուսնուս մոտ էլ որ ակնարկում են, թե իբր ես իշխող եմ կամ ամեն ինչ իմ ուզածով է, ինքը պատասխանում է հետևյալ կերպ.

— Այո ամեն ինչ իմ կոնջ ուզածով է, որովհետև ինքն արժանի ա, որ միշտ լինի ուրախ, գեղեցիկ ու երջանիկ, ոչ թե շատերի կանանց նման դժբախտ, հալածված ու տխուր, որ նայում ես դեմքներին, երևում ա, որ զոռով են աապրում իրանց մարդկանց հետ: