Հենց մերոնք հյուր են գալիս, կիսուրս երեխուս իրա գրկից չի իջացնում, որ մերոնք երեխուն չսիրեն, չխաղան հետը․տեսեք ես էլ ինչ արեցի էն օրը, որ կիսուրս ձգվեց

Կիսուրիս հարցում բախտս չի բերել ու ցավոք սրտի ես ու ամուսինս ապրում ենք կիսուրիս ու կեսրարիս հետ։ Կեսրարս աջը քաշած, դինջ մարդ ա, բայց այ կիսուրս ահավոր բնավորության տեր մարդ ա։ Ամենաանտանելին իր բնավորւթյունում խանդն ա։ Սկզբում իր որդուն էր խանդում ու ամեն ինչ անում էր, որ ամուսինս իր հետ ավելի շատ ժամանակ անցկացներ, քան ինձ հետ։ Հիմա էլ հերթը հասել ա երեխայիս։

Ինչ երեխաս ծնվել ա, հա փորձում ա ավելի կարևոր դեր զբաղեցնել երեխուս կյանքում, քան ես ունեմ։ Ու իրա թոռանը շատ ա խանդում, չի թողնում, որ ուրիշներն էլ երեխային գրկեն, սիրեն, հետը խաղան։

Նկատել եմ, երբ մերոնք գալիս են մեր տուն, երեխային իր գրկից չի իջեցնում, որ մերոնք չսիրեն երեխային։

Էն օրը արդեն չդիմացա, գնացի ձեռքից վերցրեի երեխուս, տարա ստից ջուր տվեցի ու հետո բերեցի մորս գիրկը դրեցի ու ասեցի․ «Բալես, մի քիչ էլ էս տատիկի հետ շփվի, որ իրա հետ էլ ընտելանաս»։

Սուս մնաց ու ձգվեց, հասկացավ, որ ես շատ լավ հասկացել եմ իրա տրյուկները։