Հարսս սաղ օրը կուխնիայում գործա անում, ասում եմ այ բալես, հերիքա, ջահել ես, կյանքդ վայելի, առողջությունդ մի փչացրու, մեղք ես, տեսեք ինչ պատասխանեց․ աչքերս լցրեց, էս աղջիկը լրիվ գտած ոսկիա, չգիտեմ էլ իրա նմանը կա, թե չէ

Հարսս ինչ ոտքը դրելա մեր տուն, ես գործ չեմ արել։ Մինչև ամուսնանալն էլ էր տենց, բայց դե համ ես, համ էլ կողքից ասում էին, որ ամուսնանա, էլ չի անելու, հիմա ձևականա անում, իբր տեսեք տեսեք, լավ հարս եմ, բայց չէ, պսակվելուց հետո ավելի շատա անում։

Ինքն էլ, տղես էլ, աշխատում են, բայց դա հարսիս հեչ չի խանգարում, գործից գալիսա, ես հանկարծ խոհանոցում լինեմ, ինձ տանելուա նստեցնի աթոռին, ինքը գործը անի։ Էրեկ ասի այ բալես, հերիքա մեղք ես, ջահել ես, դու հիմա պիտի ամուսնուդ հետ կյանքդ վայելես, ոչ թե խոհանոցներում ժամանակդ ծախսես, սենց որ շարունակվի, առողջությունդ էլ վարի կտաս, ասեց այ մամ, բա ես չանեմ, ով անի, դու էլ ես էլի շատ աշխատում, ես որ չանեմ, դու ես քեզ տանջելու, ես հո քեզ գիտեմ, դու քեզ չես խնայում, դրա համար ես եմ անում, ր քեզ բան չմնա անելու։

Տեսնում եք ինչ հարսա, հարս չի է, գտած ոսկիա, նենց ինձ լավ զգացի, բայց դե հո սենց չեմ թողնելու։ Ասեցի բալես վսյո, պայմանավորվում ենք, խոհանոցի գործերը ես կանեմ, հաց սարքելա, բանա, դու էլ շաբաթը մեկ տները ուբորկա կանես, թե չէ ինչ պսակվել ես, քեզ մենակ խոհանոցում եմ տեսնում, մի հատ ամուսնուդ վերցրու, գնացեք կաֆե, կամ ման գալու, սենց չի լինի։