Հարսս ասեց՝ մազերիդ գույնը փոխի, գեղցի կարմիր ա. տեսեք ինչ պատասխանեցի ու ինքը ինչ արեց

Տղուս նշանել եմ: Հարսս շատ սիրուն աղջիկ ա, քաղաքից ա: Վատ աղջիկ չի, ուղղակի մի քիչ քաղքենի ա ու շատ բաների վրա խոսում ա, ինչը ինձ դուր չի գալիս: Ինքն իրան շատ երևակայում ա, որովհետև գիտի, որ սիրուն ա ու դրա համար ուրիշներին ա անուն կպցնեմ: Ու դա կողքից հեչ սիրուն չի:

Էն անգամ եկել էր մեր տուն, խոսացինք դեսից դենից, հետո ինձ ասեց, թե բա արի մազերիդ գույնը փոխենք, էս վառ կարմիրը շատ գեղցի ա ու ճչում ա ահավոր: Դե ես էլ ինձ էդքան էլ լավ չզգացի իրա ասածներից ու պատասխանեցի.

— Մարիամ ջան, աղջիկ ջան, ես գիտեմ, որ դու ժամանակակաից աղջիկ ես, ունես շատ լավ ճաշակ ու հաստատ ինձննից լավ ես հասկանում նորաձևությունից: Մազերիս գույնն էլ հաստատ կարելի ա ավելի լավ ու էսթետիկ գույն ընտրել համոզված եմ, ուղղակի մի խնդիր կա: Քո խոսալու ձևը հեչ սիրուն չի ու ասեմ ավելի, շատ տգեղ ա, երբ դու ասում ես մազերիդ գույնը գեղցի ա, այնինչ կարելի ա ուղղակի ասել՝ եթե ուզում ես կարանք ավելի հանգիստ գույն ընտրենք մազերի, համոզված եմ կհավանես: Ոչ թե կանգնես մարդուն ասես գեղցի ա:

Ասածներիցս հետո հարսս կարմրեց, ներողություն խնդրեց ու հիմա իրա ձևակերպումներում ավելի զգույշ ա: Իսկ մազերիս գույնը փոխեցինք, հիմա ավելի սիրուն գույն ենք ներկել: