Հարսիս ասեցի մի հատ կանգնեմ ինձ սիրուն նկարի․ էն քոքվածը ինձ ընենց պատասխան տվեց, որ էլ նկարվելու ցանկությունս փախավ

Ես Ֆեյսբուքում էջ ունեմ ու շատ քիչ եմ ըտեղ նկարներ գցում։ Իմ կոլեգաները միշտ նոր նկարներ են գցում ու ինձ էլ հա հարցնում են , թե խի ես նկարներ չեմ գցում։

Ես էլ որոշեցի սիրուն նկարվեմ ու ես էլ նոր նկարներ դնեմ։ Մտա սենյակ ինչ սիրուն շոր ունեի, հագա, քսվեցի։ Եկա կանգնեցի ու հարսիս ասեցի․ «Ինձ մի հատ սիրուն նկարի էլի, որ գցեմ Ֆեյսբուք»։

Հարսս էլ ալարելով տեղից հելավ , հեռախոսը վերցրերց ու ասեց․« Նկարելը կնկարեմ, բայց սիրուն կլինի, թե չէ, չեմ կարա ասեմ, մի տեակ տեսքդ թարմ չի»։

Էդ բառերից հետո արդեն ցանկությունս կորավ նկարվելու։ Երկու նկար արեց, ասեցի, որ էլ պետք չի ու գնացի իմ սենյակ։

Շատ կոպիտ ու անշնորք աղջիկ ա հարսս, ամեն օր ավելի եմ համոզվում դրանում։