Հայրս ամբողջ կյանքում ասում էր, որ մայրս անբարոյականա դրա համարա մեզ թողել. Որ իրականությունն իմացա հորս սկսեցի ավելի շատ սիրել

Ծնողներս իմ ծնվելուց հետո շատ շուտ բաժանվել են: Ես մորս շատ վատ եմ հիշում, ընդամենը 3 տարեկան էի որ թողել է մեզ ու գնացել: Ինչ էլ գիտեի մորս մասին մեծ եղբայրս էր պատմում, ինքը ինձնից 5 տարով մեծ էր ու մորս գնալը ավելի լավ էր հիշում: Երբ հորս էի հարցնում մորս մաիսն, միշտ հրաժարվում էր պատասխաներ ու ասում էր որ ինքը անբարոյական ում հայրս բռնացրելա ու դուրս արել տնից:

Ես ժամանակի ընթացքում հարմարվել էի արդեն որ մայր չունեմ, ու մեծ հաշվով չէի էլ հիշում իր մասին, բայց մի օր համալսարանից տուն գալուց մի նկին մոտեցավ ու ասաց, որ իմ մայրնա: Տեսքից շատ կոկիկ հագնված ու առաքին էր երևում, սկզբում չհավատացի, հետո երբ մանկական նկարս ցույց տվեց, համաձայնեցի լսել: Ինձ արդեն մեկ էր թե գրեթե 20 տարի առաջ ինձ թողա կինը ինչ պիտի ասեր կամ բացատրեր, ուղղակի չէի ուզում ընկերներս տեսնեին նրան ու հարցնեին ով լինելը դրա համար մեծ աղմուկ չբարձրացրի ու գնացի հետը սրճարան: Ու էն ինչ ասեց ուղղակի ավելին էր քան խայտառակությունը:

Էտ աներեսն առանց ամաչելու ասաց, որ հորս հետ ամուսնացել էր փողերի համար ու երբեք չէր սիրել, ուղղակի պատահական բռնվել է դավաճանության վրա ու ստիպված է եղել բաժանվել: Դա էլ հերիք չի ասաց, որ ես հորս երեխան չեմ ու ինքն այդ մաիսն գիտի, բայց դատարանով կարողացելա ինձ որդեգրի ու խնամակալս դառնա: Առանց հոգու խորքում միշտ մեղադրում էի հորս, որ մորս վիրավորում էր, բայց հիմա եմ հասկանում, որ հայրս ուղղակի հերոսա, հերիք չի անբարոյական կնոջ զոհա դարձել, մի հատ էլ ինձ ազատելա նման մոր ներկայությունից ու պահել սեփական երեխու պես, որ այսքան տարի նույնիսկ չեմ զգացել որ իրականում ինքը իմ հայրը չի: