Կիսուրս քիթը ամեն տեղ կխոթի ու չգիտի, որտեղա իրա սահմանը վերջանում․ էն օրը նենց բան ա ինձ ասել ու առաջարկել, որ չդիմացա ու ասեցի՝ կուզես հոգեբան գտնեմ քո համար, գնաս զրուցես հետը․ շշմած նայում էր վրաս

Էնքան դժվարա կիսւորիս հետ նույն հարկի տակ ապրելը։ Ինչ ամուսնացել եմ նյարդերս շատ վատ վիճակում են հայտնվել։ Սկեսուրս ցուց ա տալիս, որ հոգատար կինա, բայց սկսումա իմ փոխարեն որոշումներ կայացնել ու պնդել իրա ասածը։ Ախր ինչքան ձայն չհանես, որ կռիվ չլինի ինչի հաշվին։

Էն անգամ էլ ինձն նենց բանա ասել ու առաջարկել որ տեղս չեմ գտնում։ Ինձ ասեց՝ մեկ-մեկ կարաս տեղափոխվես կողքի սենյակում քնես հանգիստ քո համար, թե չէ ուշա լինում տղես որ գալիսա, իզուր քունդ խանգարվումա։ Գնա քո համար պառկի քնի, խանգարող չի լինի։ Էլ չդիմացա, եկածս օրվանից տենց խորհուրդներա տալիս։

Էս ասածն արդեն վերջն էր ու էնքան վատ էի, որ ասեցի՝ մամ ջան կուզես լավ հոգեբան գտնեմ քո համար գնաս խոսես հետը հասկանաս մոտդ ինչ խնդիր ա։ Միգուցե օգնի գտնես ինքդ քեզ ու քեզ չվերաբերվող հարցերի մեջ չմտնես։ Շատ կոպիտ էր ասածս, բայց երբեմն պիտի տենց կտրուկ արձագաքնես, որ իրանց սահմանն իմանան։ Թե էս դարում, ինչիա էս հայ ազգը դեռ տղա ամուսնացնում ու ստիպում որ միասին ապրեն, հարսի կյանքն էլ քայքայում չգիտեմ։ Հետո էլ կասեն մարդիկ չարացել են, հարսները լեզվանի են, դե թողեք ապրեն ջահելները էլի։