Կինս ընկավ վիզը ջարդեց ո՛չ տղաս, ո՛չ հարսս մի հատ չեկան տենան ողջ ենք, թե մեռած․ գիտե՞ք ով էր մեզ տիրություն անում էդ ընթացքում

Էնքան հիասթափված եմ իմ որդուց։ Մեր միակ ժառանգը մեր որդին ա, ով հիմա մեր տեղը չգիտի։ Ես ու կինս սովի ու ցրտի տարիներին լիքը զրկանքների միջով անցնելով պահել ու մեծացրել ենք մեր որդուն, որ նա ոչ մի բանի պակաս չունենա ու մեծանա առողջ ու երջանիկ, հետո մեզնից կտրելով նրան կրթության ենք տվել։

Հիմա նա մեր էսքան արածներին անտարբերությամբ ա պատասխան տալիս։ Ինչ ամուսնացել ա ու առանձնացել իրա կնոջ հետ, մեզնից կարծես օտարացած լինի։

Էս վերջերս կինս ընկավ ու վիզը ջարդեց ու ո՛չ տղաս, ո՛չ էլ հարսս մի հատ չեկան մեզ տենալու, մենակ մի անգամ ձևական զանգեցին ու վերջ։

Մեզ էդ ժամանակ մենակ իմ ախպոր աղջիկն էր տիրություն անում։ Էդ երեխուն փոքր ժամանակ մենք էնք պահում, երբ իրա ծնողները գնում էին Ռուսաստան գործուղումներին։ Էդ աղջիկն ամեն օր գալիս էր հիվանդանոց մեզ տեսակցության, հետո տեղափոխվեցինք տուն, գալիս էր տան գործում էր օգնում։ Անգամ հանել փող ա մեզ տվել, որ յոլա գնանք։

Ախպորս աղջիկն իմ ու կնոջս տեղն ավելի շատ գիտի, քան մեր հարզատ զավակը։