Երեկ իրիկուն գործից նոր էի եկե, ասի գնամ մի հատ ցայվեմ պարկեմ քնեմ, որ ուժերս վերականգնվի: Էս երկու օրը մեր մոտ միշտ ստուգողներ են գալիս, լարված վիճակա: Մարդս գործուղման մեջա, վերջին անգամ որ հետը խոսացի, ինձ ասել էր, որ պիտի վաղը գա: Վերջը հիմի դուշը միացրել եմ, մեկ էլ էտ պահին լսեմ, որ մեկը դռանս զագնա տալիս; Ասենք ինչքան երկար պիտի էտ անտեր կնոպկեն սեխմի, որ ես լսեմ բաղնիքից:
Ըտենց մի հատ խալաթ քցի վրես ու գնացի, որ դուռը բացեմ: Տենամ այ քեզ զարմանք մարդս ա մի հատ կնոջ հետ: Ասում եմ էս ինչ անակնկալ ա, բա ու ասում էիր վաղն ես գալու, բա էս ինչ կինա հետդ: Դուսա գալիս, որ ինքը ոչ թե գործուղման էր գնացե, այլ ամուսնանալու, ես էլ իրա թազա կնիկն ա, ես էլ բանից խաբար չեմ: Ասումա եկել եմ ասեմ, որ մենք բաժանվում ենք:
Էտ պահին հասկացա, որ ավելի լավ էր ձեռս ջարդվեր, բայց ես էտ անտեր դուռը չբացեյի: Մարդ էլ իրա համար խելոք տունը մնա, գնա գործի, գլուխը կախ գա տուն, բայց էլի ամուսնու կողմից չգնահատվի: Ախր ես էլ պիտի ընկերուհիներիս նման մի երկու սիրեկան պահեյի, որ ճիշտ լիներ: Երևի բարին էլ ես էր, թե չէ ես չէի կարա խաբերության մեջ ապրեի, մեկա գիտեմ որ հետո փոշամնելույա մարդս իրա արածի համար: