Ինչա թե 29 տարեկանում մատուցողուհի եմ աշխատում, բոլորը ինձ ամոթանք են տալիս․ իբր էդ քիչ էր, հիմա էլ նշանածիս ծնողներն են դեմ, ասում են իմ տղեն չպիտի մատուցողուհու հետ ամուսնանա․ մտածում էի նշանածս սուս փուս նշանը հետ կտա, բայց տեսեք բոլորի ներկայությամբ ինչ արեց, ապշել էի, այ էսա տղամարդու խոսքը

29 տարեկան եմ, երկու տարիա նշանված եմ, հա չի ստացվում ամուսնանալը: Նշանածս մի տարի գնաց Ռուսաստան իրա բիզնեսի հարցերով, տենց ձգձգվեց, հետո եկավ ստեղ խնդիրներ կային, դրանք իրենց հերթին խանգարեցին, հիմա էլ նշանածիս ծնողները:

Որ ամուսնանանք, գնալու ենք Ռուսաստան, ես էլ արդեն գիտեմ էնտեղ ինչով եկ զբաղվելու, բայց որպեսզի ստեղ պարապ չմնամ, ծանոթիս սրճարանում համ մենեջեր, համ մատուցողուհի եմ աշխատում, էդ գործը սիրում եմ, հետո էլ մատուցողուհի էր պետք, ասեցի ես կհամատեղեմ, ինչ վատա, կրկնակի փող եմ ստանում, իբր էդ գործի մեջ ինչ վատ բան կա:

Հիմա նշանածիս ծնողները իմացել են, որ մատուցողուհի եմ, ասում են մեր տղեն չպիտի մատուցողուհու հետ պսակվի, էդ ինչ գործա, ինչ կմտածեն մեր մասին: Ես ճիշտն ասած մտածում էի նշանածս ծնողներին կլսի, հետ կտա նշանս, բայց չէ, կանգնեց, ասեց էդ որ տենց դեմ եք, դու՞ք եք մեր ընտանիքը պահելու կամ մեր ապագա երեխեքին, կամ մենք էլ տենց երեխաներ ենք, որ դուք պիտի որոշեք, իմ կինը տեղը չի նստում, ուզումա ամեն ձ ևինձ օգնի, դա շատ լավա, իսկ թե ինչա աշխատում փող ստանալու համար, էդ մենակ իմ ու իրա գործնա: