Էն օրը ես ու ամուսինս գործից եկանք տուն, մտնում ենք հյուրասենյակ, մեկ էլ սկեսուր սկեսրայրիս ենք տեսնում, նենց բան էին անում, որ ծիծաղից մեռել էինք․ ասում եմ այ մամ էս ինչ ես անում, ասումա սաղ դու ես մեղավոր, էդ քո ջահելական բաներով ինձ վարակել ես

Սկեսուր սկեսրայրս հումորով, ջիգյարով մարդիկ են, էն որ հետները լուրջ չես կարում լինես, միշտ կատակներով են խոսում, տրամադրությունդ էլ իրանց հետ հազարա լինում: Որ մեկին ասում եմ ոչ սկեսուրիս հետ եմ գոնե մի անգամ կռվել, ոչ էլ սկեսրայրիս, իրար հետ շատ լավ ենք եղել հենց սկզբից, չեն հավատում:

Մեկ էլ ինչն եմ սկեսուրիս ու սկեսրայրիս մեջ ամենաշատը սիրում, էդ երեխայական, ջահելական բաները իրանց մեջ շատ կան, դե դա իրանցիցա գալիս, իրանք ուզում են ջահելներից հետ չմնան, լավ իմասոտվ, ու դա շատ լավա, էդպիսի մարդիկ են իրականում երջանիկ լինում, որ չեն կորցնում էդ երեխայությունը: Էն օրն էլ ամուսնուս հետ գործից գալիս ենք տուն, մտնում ենք հյուրասենյակ, տեսնենք սկեսուրս ուզումա սկեսրայրիս հոնքերը հանի, բայց պինցետը չէր կարում նորմալ բռնի:

Էդ որ տեսանք,մ ես ու ամուսինս մեռել էինք ծիծաղից: Ասում եմ այ մամ ինչ ես անում, ասումա դու ես էլի, քո էդ ջահելական բաներով վարակել ես, մտքիցս դուրս չէր գալիս, որոշեցի ես էլ անեմ: Հետո հիշեցի, որ սկեսուրս տեսել էր ոնց եմ ամուսնուս հոնքերը սիրունացնում, էնքան որ կոկիկ տեսք ունենա, ասել էի հիմա տղաներն էլ են անում, դրա մեջ վատ բան չկա, դրա համարա ասում, հիմա էլ իրա ամուսնու հոնքերն էր ուզում հաներ: