Զինվորի մայր եմ․ Էն օրը սկեսուրս լացելով զանգեց, ասեց՝ արի տուն, էրեխեն չկա․ Ի՞նչ կմտածես առաջինը․ Վազելով հասել եմ տուն, ու որ իմացել եմ՝ իրականում ինչ էր եղել, նեռվերիցս սկսել եմ ես էլ լացել

Զիվորի մայր լինելն իրականում անչափ բարդ է, քանի որ ինքդ քեզ ես մաշում որդուդ մասին սպասումներով, նրանից մի լուրի սպասելով։ Ու Աստված չանի, որ սենց լուրեր ես լսում, առաջին բանը, որ մտածում ես, զինվոր որդիդ է։

Ուրեմն՝ ես զինվորի մայր եմ, արդեն երկրորդ որդուս եմ բանակ ուղարկել։ Այնքան լարված են անցնում սպասումի այս օրերը, որ էլ չգիտեմ՝ ինչ անել, ինչպես վարվել, որ լարվածությունս մի քիչ թուլանա, չնայած որ տղաս էլ ամեն րոպե ասում է, որ չլարվեմ։

Էն օրն էլ աշխատանքի էի, մեկ էլ սկեսուրս լացելով զանգեց, ասաց՝ հասի, հարս ջան, էրեխեն չկա։ Առաջնը, դե, պարզ է, թե ինչ մտածեցի։ Վազելով, լացելով հասել եմ տուն։ Ընթացքում էլ զանգում եմ տղայիս, անհասանելի է։

Մեկ էլ դուռը բացեմ, տեսնեմ սկեսուրս թոռիս գրկած նստել է, ու ուրախ ասում է՝ այ հարս ջան, իզուր եկար, էրեխեն անմիջապես գտնվեց։

Դու մի ասա՝ տարիքն առած սկեսուրս մյուս որդուս փոքրիկի հետ մենակ է մնում տանը ու կորցնում երեխային՝ սենյակի մեջ։ Խառնվում է իրար ու ինձ զանգում, բայց մի քանի րոպե չանցած՝ գտնում երեխային, ով թաքնվել էր հյուրասենյակի սեղան տակ։

Վայ, որ չիմացա էս պատմությունը, նստել եմ, նեռվերիցս լացել։ Երևի իրոք շատ եմ լարվում ամեն ինչից, սա էլ ճիշտ չի։