Երեկ սիրածիս հետ էի խոսում մեկ էլ մարդս էկավ ու բռնացրեց, չգիտեյի ոնց արդարանամ, բայց որ իմանաք ինձ արձագանք տվեց, կապշեք․ հիմա էլ կպել ա թե գործից դուրս եմ գալիս, դե արի ու դիմացի.

Արդեն մի քանի ամիս ա մի հատ հարուստի հետ եմ ծանոթացել, իրար հետ հանդիպում ենք։ Կարճ ասած ինքը իմ սիրեկանն ա, ես էլ մարդուս բան չեմ ասե, դե մտածում էի, որ կպլստամ։ Բայց ոնց որ չստացվեց։ Հիմի մարդս իմացելա, որ իրան դավաճանում եմ, բայց փախանակ ինձնից բաժանվի, հետս կռիվ անի, մի հատ էլ ասում ա լավ ես արե, ես էտքանը չէի ֆայմի։ Դե գիտի, որ փողի հոտ ա գալիս։

Երեկ էլ էտ սիրածս զանգել էր, գնացի կուխնի որ խոսամ, դե չէի ուզում որ մարդս լսեր։ Խոսացի վերջացրի գնացի հյուրասենյակ, մեկ էլ տենամ մարդս ասում ա գնա քո համար տաքսու փող վերցրա ու քո գործերով զբաղվի, էտ տղուն էլ չնեղացնես։ Իրա մասին չի մտածում, սիրածիս մասին ա մտածում։ Ասենք փողը ինչեր ա անում, ընտանիք ա քանդում, ընտանիք ա պահում։

Բայց սիրեկանս ինձ էնքան փողա տվե, որ արդեն ուզում ենք տան ռեմոնդը սկսենք։ Մարդս էսքան տարի աշխատում ա, բայց չի կարում մի քիչ փող հետ քցի, իսկ ես երկու ամիս ա ինչ սիրած եմ պահում, բայց համ ինձ եմ պահում, համ երեխեքիս եմ պահում, համ էլ մարդուս եմ պահում։ Նույնիսկ մարդս եկել ինձ ասում ա, դու սենց քո համար շարունակի աշխատել, իսկ ես գործից դուրս կգամ, երեխեքին կնայեմ։