Երեկ շուկայում նոր տարվա առևտուր էի անում, մեկ էլ հարևանիս տեսա․ մոտեցավ, թե բա ի՞նչ խղճով ես էսքան բան առնում, երկրի վիճակը սենց, դու նոր տարի ես նշում․ ես էլ ոչ էս կողմ, ոչ էն կողմ, տեսեք ինչ պատասխանեցի, ու շատ էլ լավ արեցի, թող ամեն մեկը իրա տեղն իմանա

Նենցա հունից հանում, որ մարդիկ իրենց քիթը խոթում են իրենց չվերաբերող հարցերի մեջ, էն որ ուզում ես մի երկու սիրուն բառ ասես, բայց քեզ հազիվ ես զսպում, վերջը հասուն մարդիկ եք։ Այ մեր հարևանը տոշնի տենցա, էն որ իբր քիչա գալիսա իրան չվերաբերող թեմաներ բացում, մի հատ էլ նենց անկապ դուրսա տալիս, արանքում էլ խոսքով կծում, որ չես կարում քեզ զսպես։

Էրեկ գնացել էի շուկա մի քանի բան առնելու, դե համ ինչ ուզում ես, կա, համ էլ հարմար գներ են էլի։ Նենց չի, եսիմ ինչ ճոխ նոր տարի ենք նշելու, ոչ էլ տրամադրություն ունենք, բայց դե հո սոված չենք մնալու, մեծ ընտանիք ենք, տղուս ընտանիքն էլա մեզ հետ, բա իհարկե պիտի առևտուր անեմ։ Շուկայում հարևանսա դեմս դուրս գալիս, նայումա, ինչա մի երեք տոպրակ բան էի առել, նենց էն չարությամբ լցված մարդկանց հայացք կա է, նայումա, մինչև ես մի բան ասեմ, ինքնա իրա ելույթը սկսում։

Ասումա երկրի վիճակը սենց, դու առևտուր ես անում, ինչ էլ մի հավես ունես, երանի քեզ, մարդիկ էնտեղ սոված են մնում, դու նոր տարի ես նշում, եսիմ ինչ, էլ չլսեցի, ասեցի հլը հավաքի քեզ, էդ ինչի դու շուկա ման գալու համա՞ր ես եկել, դու էլ ես էլի առևտուր անում, քեզ նայի, հետո ինձ ասա, և հետո ընդհանրապես քո բանի գործը չի ես ինչ եմ անում, ինչքան եմ անում, դու քո գործերին նայի։