Երեկ ծնունդս էր բայց ոչ մեկ չէր հիշում, նույնիսկ ես էի մի պահ մոռացե, թխվածք էի սարքե, բերի կտրի հետն էլ կոֆե դրի․ մեկ էլ տենամ տեգրս վազելով եկավ մարդուս ինչ-որ բան ասեց ու հետը տարավ․ մենակ իմանաք ինչ են արե, ես շշմած էի մնացե

Երեկ իրիկուն մեր համար տունը նստած կոֆե ենք խմում, ես էլ գնացե հատուկ թխվածք եմ առե բերե, էս էն յուրահատուկ օրերից էր, որ սաղս հավաքվել էինք, ոչ մեկ գործի չէր գնացե: Մեկ էլ էտ պահին տեգրս շնչակտուր մտավ ներս, տնաշենը մարդուս ականջին ընենց բան ասեց, որ աչքս թարթի տենամ երկուսն էլ չկան: Ասենք էտ օրը ծնունդս էր, բայց ոչ մեկ չէր հիշում։

Առավոտ նույնիսկ մի պահ ես էլ էի մոռացե, հետո եմ նայե օրացույցին ու հասկացե որ ծնունդս ա, համ էլ հերս ու մերս էին գրե, ասին գնանք գործի հետո կզանգենք կխոսանք: Վերջը դուս եկա պադիեզդ ասի էս մարդկանց ինչ եղավ, հո բան չի պատահե, մեկ էլ տենամ մեր սաղ բարեկամները, ընկերուհիներս փուչիկներով, երգելով, տորթով աստիճաններով բարձրանում են:

 

Դու մի ասա անակնակալ են անում, ես էլ ասում եմ ոչ մեկ չի հիշում: Վայ ընենց էի ուրախացե չեք պատկերացնի, բա որ կիսուրս եկավ ու ինձ մի հատ սիրուն արծաթից բնական քարերով ցեփ տվեց։ Քիչ էր մնում զանգեյի շտապ օգնություն որ գային ինձ տանեյին, այ էտ կարգի շոկի մեջ էի, ուրախացել էի: Ինձ թվում էր, որ հեսա սիրտս կկանգնի: Բոլորդ էլ սենց ուրախ-ուրախ ծնունդներ ունենաք ժողովուրդ ջան: