Երեկ զոքանչիս տուն էի գնացե, ախպերս էլ զանգեց թե բա ուր ես գամ խոսանք, տեղս ասի ինքն էլ եկավ, հիմի նստել կոֆե ենք խմում, զոքանչս էլ փոխանակ մեզ մենակ թողի, նստելա շնչներիս․ որ հետո իմացա ինչն էր պատճառը, փորս սկսելա ցավալ․ ասենք ամոթ կա, բան կա

Ախպորս հետ երեկ զոքանչիս տուն էի գնացե։ Դե ախպերս Ֆրանսիայում ա ապրում, մի շաբաթա ինչ Հայաստան ա եկել, համարյա սաղ օրը իրար հետ ենք, ուզում եմ կարոտս հանեմ մինչև գնա։ Իսկ ինչ վերաբերվում ա զոքանչիս էտ կնգա հետ վերջը ես լեզու չգտա, ինչ ամուսնացել եմ աղջկա հետ առիթը բաց չի թողում, որ ինձ կծողական մի բան ասի, կամ ներվայնացնի։

Երեկ էլ որ գնացել էինք իրանց տուն, ասի հեսա մի ավելորդ բառ կխոսա, խայտառակ կանի, էն էլ ի զարմանս ինձ, իրան շատ լավ պահեց, նույնիսկ էն կարգի, որ մեդալիյա արժանի։ Եկել եմ տուն կնգաս եմ պատմում, ինքն էլ հարցակայն հայացքով թե բա դու գիտես քեզա սիրում դրա համար ա ըտենց բան արե, ասի բա ինչի համար։ Դուսա գալիս, որ զոքանչիս սիրտը ախպորսա կպել։

Հատկապես որ իմացել ա, ախպերս էլ պսակված չէ, ավելիյա ոգևորվե։ Դե արի ու մի ասա, գոնե տարիքիցդ ամաչի, ոնց ես ըտենց բաների մասին մտածում։ Ախպորս ասում եմ, խառնվել ա իրար, ասենք ես էլ ծիծաղից թուլացել էի, արդեն փորս ցավում էր։ Ախպերս ասում ա ավելի լավա երկրից թռնեմ գնամ քանի շուտա։ Լուրջ եմ ասում աչքը վախեցել ա, վայ զոքանչ, զոքանչ։