«Եթե ճանապարհը չբացվի, մենք ենք գալու բացենք». 44-օրյայի մասնակից, ադրբեջանցիների ահ ու սարսափ հայուհու հզոր կոչն Արցախից (Տեսանյութ)

Արցախցի Սոսե Բալասանյանը, որը նաև արցախյան պատերազմի մասնակից է, կոչ է անում արցախցիներին ,որ եթե մինչև դեկտեմբերի 24-ը՝ ժամը 15-ը ճանապարհը չբացեցին, բոլորով բարձրանալ Շուշիի բարձունքը։

«Սիրելի արցախցիներ, մենք հիմա Շուշիի բարձունքում ենք, ներքևում Ստեփանակերտն է, եկել ենք ռուս խաղաղապահներին ասենք, որ իրենց առաքելությունը կատարեն, ճանապարհը բացեն, մեր անվտանգությունը պահեն։

Ստացել ենք առաջարկություն, որ կարող են մեզ ուղեկցել, թուրքերի միջով անցնենք, գնանք մեր երեխաներին վերցնենք, նորից վերադառնանք: Մենք չենք համաձայնել, ասել ենք՝ ինչպես ճանապարհը եղել է, մենք անվտանգ երթևեկել ենք՝ առանց թուրքերի միջով անցնելու, այդ նույն կարգավիճակով համաձայն ենք գնանք:

Նա նշեց,որ սպասում ենք մինչև վաղը:

«Ստեփանակերտում ապրողներդ մեկ մարդու պես վաղը ժամը 15-ին դուրս գանք հրապարակ: Քանի որ մեր ղեկավարներն անգործ են, լուռ են, մենք 12 օր շրջափակման մեջ ենք, գերու կարգավիճակում: Մենք գերու կարգավիճակին համաձայն չենք։ Վաղը 15․00-ին հավաքավում ենք հրապարակում և եթե մինչ էդ ժամը չբացեն ճանապարհը, մենք բոլորով կբարձրանանք այստեղ, հասնենք ռուսների պոստին, թե ռուսների հետ խոսենք, թե թուրքերի հետ խոսենք, պետք է ճանապարհը բացենք: Դա մեր կյանքի ճանապարհն է: Մենք էստեղ ապրչում ենք ու ապրելու ենք: Մեկը ես տեղ չունեմ գնալու»,- ասաց նա։