Դիմացիս հարևանը եկել էր մեր տուն, ինձ ուզելու, էն էլ վերջին պահին, տեսեք` ով եկավ մեր տուն ու ոնց հարամ արեց, հազիվ 37 տարեկանում պետքա ամուսնանայի, բայց էլի մնացի տունը

Դիմացիս հարևանը 45 տարեկան չամուսնացած տղամարդ ա։ Դե հիմա բախտը չի բացվել։ Ես էլ չեմ ամուսնացել, մերս միշտ ասում էր, իբր Զավենը ինչ չի ուզում քեզ, ի՞նչ վատ կլիներ։

Դե հիմա երեևի չէր ուզում, բայց վերջերս նկատել էի, որ շատ ուշադիրա իմ հանդեպ, միշտ զանգում էր, հարցնում տուն ոնց եմ գալու գործից հետո, մի քանի անգամ էլ առաջարկեց որ գա հետևիցս։ Էտ օրվանից հասկացա, որ ինչ-որ մի բանա ուզումա ինձ ասած լինի։

Էն էլ մորքուրիս աղջիկը հարամ արեց։ Երեկ Զավենը եկել էր մեր տուն, որ ինձ առաջարկություն աներ ու շատ պատահաբար մորքուրիս աղջիկը մինչև ականջները շպարված ու զարդարված եկավ մեր տուն։ Զավենը սրան տեսնելուց հետո միանգամից փոխվեց։

Ոնց հասկանում եմ, ժամանակին իրար լավ ճանաչել են, ու չի բացառվում, որ կապ են ունեցել իրար հետ, հակառակ դեպքում էտպես չէր փախնի մեր տանից։ Բախտս էլի չբացվեց, հուսամ թազա տարվա մեջ մի բան կստացվի։