Անցած օրը գործի տեղի երեխեքով գնացել էինք սրճարան։ Դե ասեցինք Նոր տարվա կապակցությամբ մի տեղ էլ մենք գնանք։ Աղջիկներով էինք, տղաները լավա չեկան, թե չէ էտտեղ կարար ավելի վատ լիներ։
Նստած էինք մեր համար, մեկ էլ ինձ մոտենում ա մատուցողը ու ականջիս ասում, որ մի տղամարդ կողքի սեղանից ձեզ հավանել ա ու խնդրում ա, որ հեռախոսահամար փոխանցեք։
Մի պահ մտածեցի, որ դա կատակ էր, որովհետև ոնց կարելիա անծանոթ մարդուց, մատուցողի միջոցով համար պահանջել։ Մատուցողին խնդրեցի, որ պարզապես հեռանա։
Մի քանի րոպե հետո, ինձ մոտենումա մի տղամարդ ու ասում կարող ենք դուրս գալ մեկ րոպեով։ Երեխեքը զարմանքից չգիտեին` ինչ անեն։ Դուրս եկա, էտ մարդուն հասկացրեցի, որ ես ընկեր ունեմ ու անիմաստ հույսեր պետք չի փայփայել։ Լավ էր հասկացավ, էլ չշարունակեց։