Բոլորն ինձ ծաղրում են արտաքինիս համար. իսկ ես տեսեք ինչ եմ անում

Գիտեմ, որ սիրուն չեմ ու գիտեմ, որ գեշ եմ: Դե հա հիմա ես էլ տենց եմ ծնվել ու դրա հետ ոչ մի բան չեմ կարա անեմ: Ոչ միլիոններ ունեմ, որ գնամ վիրահատություններ անեմ ու արտաքինս փոխեմ, ոչ էլ ուզում եմ դառնամ ուրիշ մարդ: Հիմա իմ կյանքն էլ սենց ա ու ես արդեն համակերպվել եմ դրա հետ:

Մենակ թե շրջապատս չի համակերպվում իմ արտաքինի հետ ու ինձ անդադար ծաղրում են: Միշտ շատ եմ նեղվել էդ վերաբերմունքից ու օրերով տնից դուրս չեմ եկել, բայց հասկացել եմ, որ դա անօգուտ ա, մարդիկ չար են, իսկ ես չեմ ուզում ամբողջ կյանքս տանը փակված անցկացնեմ, ինչ ա թե ինձ չծաղրեն: Իհարկե, ասեմ, որ ունեմ նաև ինձ շատ հարազատ ու թանկ մարդիկ, որոնք ամեն հարցով ինձ աջակցում են ու միշտ ասում են, որ ինձ շատ են սիրում: Բայց մեկ ա, էն մարդիկ, որ ինձ փորձում են նեղացնեն, ավելի շատ են:

Ես գտել եմ ձևը, հիմա ես առաջվա պես չեմ լացում, ինձ չեմ կորցնում, գլուխս չեմ կախում ու փախչում: Հենց սկսում են ինձ ծաղրել պտտվում ու ասում եմ.

— Հա ես գեշ եմ ու դա ես լավ գիտեմ, բայց ձեր նման չար ու անհոգի չեմ: Ձեր չարության մեջ խեղդվում եք ու մարդկանց վրա ինքնահաստատվում եք: Ավելի լավ ա արտաքինս վատը լինի, քան թե հոգիս կեղտոտ ու գեշ, ոնցոր ձերն ա: