Ամենասկզբից հարսիս հետ աչքով աչք չունեյի, բայց հիմա առանց իրա չեմ կարում, ստեղ են ասել շատ մի ատիր սիրել կա. պատկերացնում եք տղուս դեմ եմ դուրս եկե, որ հարսիս չթողեմ ինչ-որ մեկը նեղացնի

Ինչ մեղքս թաքցնեմ, էն սկզից հարսիս հետ աչքով աչք չունեյի, չէի սիրում էտ աղջկան կամ ավելի ճիշտ սիմպատիաս չէր բռնում։ Համարյա սաղ օրը իրար կծելով ման էինք գալիս։ Նույնիսկ հարևաններս էին հասկացե, որ հարսս իմ սրտով չէ։ Բայց էս վերջում 180 աստիճան փոխվել եմ, սաղ զարմացել են, նույնիսկ տղուս դեմ եմ դուրս եկե, որ հարսիս չթողեմ ինչ-որ մեկը նեղացնի։

Դե ընենց բան եմ իմացե, որ ով էլ իմ տեղը լիներ հաստատ նույն բանը կաներ։ Ախր հարսիս իրա մերն ա պահե մեծացրե, իսկ հերն էլ թողե գնացել ա ուրիշ ընտանիք ունի հիմա։ Երեկ հերը ինձ էր զագե, չգիտեմ էլ որտեղից էր համարս իմացե, բայց ասեց, որ ուզում ա աղջկան տենա, ինքը հարուստ մարդ ա, ուզում ա ժառանգություն թողի, էտ թղթերի հարցը լուծի։

Ես էլ խոստացա, որ կկազմակերպեմ, հարսիս կհամոզեմ։ Հիմի էլ ինձ լավ եմ պահում, որ աչքին բարձանամ, ինքն էլ հետո իմ ասածները անի, իմ տված խորհուրդները լսի, ինչ իմանաս կարողա էտ հարստությունից մի քիչ էլ մեզ բաժին հասնի։ Նույնիսկ երեկ տղուս խփել եմ հարսիս համար, դե կռվել էին, ես էլ չթողի, որ հարսիս վրա ձենը բարձրացնի, էտ էլ էն դեպքում, որ ես կյանքում տղուս մատով չեմ կպե։