«Հիշո՞ւմ եք, մի քանի օր առաջ գրել էի, որ Նիկոլի կնգա համար հանուն հայրենիքի բյուջեի հաշվին շքեղ ամենահամեղ են առել` Lexus LX500 diesel:
Իսկ հիմա լավ նորությունը. տիկինը հանուն Արցախի և շրջափակման մեջ գտնվող մեր հազարավոր հայրենակիցների` արդեն վայելում է իր նոր շքեղ ամենագնացը, որին նաև ախռանայի մեքենա է ուղեկցում:
Բա որ տեսնեք` ինչ ուլտրագոլդ համարներ են վրան դրել, համարյա փոխվարչապետական համարներ, էն որ միայն իրենց «կարգավիճակով» արդեն իսկ ակնարկում են, որ մեքենայի ներսում երկրի երկրորդ դեմքը կամ երկրորդ հարց լուծողն է նստած: Լրիվ Ալիևի կնգա կայֆերի մեջ ա, մի խոսքով:
Բայց մի տխուր լուր էլ պիտի հայտնեմ. էդ հետևից ուղեկցող ախռանայի մեքենան չեն փոխել` հին, դանդալոշ Nissan ա, էն որ հեչ չի բռնում մի քանի տարում «էլիտար» դարձած տիկնոջ շքեղ լուքի ու նրան սպասարկող վերջին սերնդի Lexus-ի հետ: Իրականում, սա մեր երկրի ամոթն ու խայտառակությունն է, որ երկրի «պեռվայա լեդիին» ուղեկցում է հազար տարվա հնամաշ ու ծանրաքաշ ամենագնաց:
#Ալիևի_կնիկը
#Նայում_ու_նախանձում_է». գրել է Վահե Մակարյանը: