Ալիևը խուճապի մեջ է․ Բաքվում բողոքի մեծ ալիք է հասունացել, կան ձերբակալվածներ․ Տեսեք՝ ինչո՞ւ են ադրբեջանցիները փողոց դուրս եկել

Բաքվում ակտիվիստ Բախտիյար Հաջիեւին սատարող ակցիայի մեկնարկից կես ժամ առաջ ուժայինները ձերբակալել են դրա կազմակերպիչներին, «Պաշտպանության գիծ» իրավապաշտպան կազմակերպության երեք համահիմնադիրների, ապա սկսել են ակտիվիստների ձերբակալությունները, որոնք Հաջիեւին սատարող կարգախոսներ են վանկարկել։

Դեկտեմբերի 23-ի գիշերը եւ այսօր առավոտյան ձերբակալվել են 17 ակտիվիստներ՝ «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության 13 անդամներ, Ադրբեջանի Ժողովրդավարական բարօրության կուսակցության երկու անդամներ, «ժողովրդավարություն-1918» շարժման երկու ակտիվիստներ եւ «Կավկազսկի ուզել» թերթի թղթակիցը։

Ակցիայի մեկնարկից կես ժամ առաջ ձերբակալվել էին ակցիայի կազմակերպիչները՝ «Պաշտպանության գիծ» իրավապաշտպան կազմակերպության համահիմնադիրներ Ռուֆաթ Սաֆարովը, Զաֆար Ահմեդովը եւ Զաուր Աքփերը։

Ժամը 15։00-ի սահմաններում ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել Շատրվանների հրապարակում բողոքի ակցիայի մասնակիցներին։

Ձերբակալվածների թվում է նաեւ «Ամերիկայի Ձայնի» ադրբեջանական խմբագրության լրագրող Թյուրքյան Բաշիրը։

Լրագրողն ասել է, որ իրեն ձերբակալել են՝ չնայած նրան, որ ունեցել է լրագրողական հավաստագիր, եւ գործընկերները հաստատել են, որ ինքը լրագրող է։ Այնուհետեւ նրան ազատ են արձակել ոստիկանական ավտոբուսից։