Վարկերի տակ ճռռում ենք տղուս հարսանիքից հետո, էն այլանդակ հարսս երկու ոտը դրեց մի կոշիկի մեջ, գնաց Թուրքիա՝ Անթալիա հանգստանալու,,,,

Մենք շատ հայրենասեր ընտանիք ենք ու մեր ընտանիքում երբևէ չի եղել մի դեպք, որ մեկնենք հանգստի մեր թշնամի երկրներ՝ դրանց հարստացնելու։ Խնդիրն այն չէ, որ բավարար գումար չենք ունեցել, պարզապես հնարավորության դեպքում չենք գնացել զուտ հայրենասիրությունից դրդված։

Բայց հիմա վիճակներս էդքան էլ լավ չի։ Բանն այն է, որ տղայիս շատ մեծ հարսանիք արեցինք։ 400 հոգի հյուրեր, ավանդական երգ, պար, պարի խմբեր, հայտնի երգիչներ։ Ո՞ր մի նորմալ մարդը սրա տակից կկարողանա հեշտ դուրս գալ։

Հիմա մի տար ա վարկերի ու պարտքերի տակ ճռռում ենք, ինչ ա հարսիս ուզած մեծ հարսանիքն ենք արել։ Էդ էլ դեռ քիչ էր, սա վեր կացավ, գնաց Անթալիա։ Տղես ասեց՝ ես Թուրքիա չեմ գա, ինքն էլ բա թե՝ փողը տուր, ես մենակ կգնամ։ Ու գնաց։

Հիմա մտածում եմ՝ դրա փողը որտեղի՞ց պետք ա փակենք։