Ուրիշի ձեռի տակ պախատ լինելու տեղը ասի ծանոթիս մոտ ընդունվեմ, բայց նենց բան բերեց գլխիս, որ դողացնում էի հետո, լացելով տուն էի գնացե….

Համալսարանս ավարտել էի ու երկար ժամանակա աշխատանք էի փնտրում։ Մի քանի անգամ եղելա, որ աշխատել եմ, բայց ոչ իմ մասնագիտությամբ։ Ուղղակի չէի ուզում ժամանակս տանը անիմաստ, առանց աշխատանք ու փողի անցկացնեի։ Որտեղ էլ, որ գնում էի իմ մասնագիտությամբ աշխատելու, առաջին բանը, որ պահանջում էին դիպլոմից հետո, փորձն էր։ Մեր բարեկամներից մեկն էլ մի օր մեր տանն էր ու որ իմացավ առանց գործ եմ, ինձ առաջարկեց, որ իրանց բիզնեսի գրասենյակում աշխատեի։Աշխատանքը, որ պիտի անեի, մասնագիտությանս հետ կապ չուներ, բայց քանի որ ինչ֊որ չափով գլուխ էի հանում ու աշխատավարձն էլ բարձր էր համաձայնվեցի։ Առաջին օրնա, որ գնացել էի, բայց էդ բարեկամը չբարեհաճեց ինձ դիմավորեր ու աշխատանքիս հետ ծանոթացներ։

Երկար ժամանակա գնացել էի ու ընդունարանի մոտ աշխատողին ասում էի, որ ներս թողնեին։ Իրան էլ զանգում էի, չէր պատասխանում։ Ես անպատասխանատու մարդկանց չեմ սիրում ու համբերությունս լցվեց, որոշեցի տուն գնամ։ Ճանապարհին ինձ զանգեց ու կանչեց գրասենյակ։ Ինձ համոզելով գնացի։ Մի քանի օրա գնում էի փորձաշրջանի, բայց աշխատողների մոտ ինձ նենց էր վերաբերվում, ոնց որ ես իրա վաղուցվա աշխատողներից եմ ու իմ պատճառովա իրա գործը տուժել։ Զգում էի, որ չէր ուզում աշխատեի։ Մի անգամ հանեց, ինձ շուտ տուն ուղարկեց, հաջորդ օրն էլ աննորմալի նման նկատողություն արեց, որ շուտ եմ գնացել։

Ներվերս էլ չէին դիմանում, աշխատողներից լավ էի գործս անում, բայց ավելի վատ վերաբերմունքի էի արժանանում։Մի օր էլ ինձ կանչեց մոտը, ասեց թե բա աշխատողների կրճատումա անում ու նոր մարդ էլ չի կարա ընդունի։ Տեղս չէի գտնում, բան չասեցի ու եկա տուն։ Բայց որոշեցի ու զանգեցի դրան ինչ ասես ասեցի, մի լավ տեղը դրեցի, որ էլ սրա֊նրա մոտ չփորձեր ասեր, թե բարեկամին ընդունեց աշխատելու, բայց իրամ չհարմարավեցին ու առանց շնորհակալության էլ դուրս