Մի հատ տղա կար շատ էի հավանել , ընկերուհուցս խորհուրդ հարցրի թե ոնց ուշադրություն գրավեմ, նենց բաներ ասեց աչքերս հելան ճակատիս, ես չգիտեի որ տենց դուս ընգածնա ինքը….

Շատ խորը սիրահարված եմ մի տղայի։ Ընկերուհուս ընկերոջ մտերիմ ընկերներիցա։ Մի հավաքույթի ժամանակ ենք ծանոթացել։ Ինձանով միշտ շատ տղաներ են հետաքրքրված, բայց իմ հետաքրքրությունը բոլորի միջից մենակ ինքն էր շարժել։ Ես էլ ամեն ձև փորձում էի ուշադրությունը գրավեի։ Ընկերուհուս խնդրում էի, որ ընկերոջ միջոցով իմանար, թե ինչ աղջիկներ են իրան դուր գալիս, ում վրայա ուշադրություն դարձնում։ Ընկերուհիս էլ ինձ ասում էր, որ էն տղաներիցա ում աշխույժ, շփվող ու բաց աղջիկներն են դուր գալիս։ Ինձ ասումա, որ քայլ անելու համար ես մոտենամ ու ինձ ներկայացնեմ։ Բայց ես բնավորությամբ շատ ավելի համեստ ու հանգիստ եմ։

Միշտ եմ կարծիքին եմ եղել, որ աղջիկը պիտի րր տեղն իմանա ու ինքը տղայից առաջինը սպասի ակնարկի ու ինչ֊որ քայլերի։ Ընկերուհիս էլ ինձ համոզումա, որ դուրը գալու համար պիտի ինձ փոխեմ։ Ասումա, որ ավելի բաց հագնվեմ։ Երբ առանձին տեսնեմ, մոտենամ ինչ որ մի թեմայից պոսակցություն բացեմ։

Ինձ նույնիսկ ասումա, որ հենց հետը մի քանի օր խոսեմ հրավիրեմ մեր տուն, սուրճ հյուրասիրեմ։ Ասումա իբր պատրվակ խնդրեմ, որ ինձ դասերի կամ տանը մի բան նորոգելու հարցում օգնի։ Էդ ամենը իմ սրտով չի, բայց էդ տղան էնքանա դուրս գալիս ու էնքան եմ ուզում հետը շփվել, որ մտածում եմ հենց իրա ասածով էլ անեմ։ Ուղղակի չգիտեմ արժե՞, որ ինչ֊որ տղայի պատճառով էդքան մեծ ռիսկերի դիմեմ։