Մարզիկները պարտքերով մեկնում են մրցումների՝ բարձրացնելու մեր եռագույնը, իսկ իշխանականները բյուջեի հաշվին գնում են Քաթար՝ մարզադաշտից ֆուտբոլ նայելու

Ավելի վաղ գրել էինք, որ 36-ամյա Գրետա Վարդանյանը օրերս Դուբայում կայացած աշխարհի գավաթի առաջնությունում չեմպիոնի կոչում է նվաճել ու տուն վերադարձել երկու ոսկե մեդալով։

Գրետան Հայաստանը ներկայացնող միակ մարզիկն էր Դուբայում, թեև, ասում է, հաշմանդամություն ունեցող ևս երկու ծանրամարտիկներ կարող էին մասնակցել ու մեդալներ նվաճել, սակայն նախարարություն գումար չի տրամադրել, ինքն էլ պարտքով է գնացել. — «Անկեղծ եմ ասում, ուզում եմ բոլոր հայությունն էլ իմանա՝ մենք պարտքով ենք գնացել էս մրցումներին։ Մոտավորապես մեկ միլիոն ու կեսի գումար։ Ու ես մրցումներին գնացել եմ երկու օր ուշացումով, որովհետև մինչ էդ մենք գումար էինք հայթայթում։ Բացման արարողությանը չենք հասցրել, փակման արարողությանը չենք մնացել, որովհետև ամեն մի գիշերը էնտեղ հյուրանոցում գումար արժեր»։

Հիշեցնենք, որ պշտոնական այցով նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը Կատար մեկնած Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարզադաշտից հետևել էր ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։ Խորհրդարանից պարզաբանել են, որ Ալեն Սիմոնյանը Քաթարի պետության խորհրդարանի ղեկավարից է հրավեր ստացել՝ աշխարհի առաջնության խաղերից մեկը դիտելու։