Հղի հարսս հենց գալիս ա մեր տուն, նենց ա ուտելիքի վերջը տալիս, էդ օրը սաղս սոված ենք քնում․ Մի հատ սենց բան եմ մտածել, մինչև էս ինը ամիսը ձգենք, տեսնենք՝ գլխներիս ինչ ա գալիս

Հարսս հղի է։ Դրանից էլ լավ լուր չէի կարող ստացած լինել իմ ողջ կյանքում։ Մի տղաս տարիներ շարունակ ամուսնացած է, սակայն երեխաներ չեն ունենում, իսկ մյուս տղաս էլ երկու տարվա ամուսնությունից հետո վերջապես որոշեց՝ երեխա ունենալու ժամանակն է։

Այնքան ուրախ եմ այդ լուրով, որ միշտ հարսիս խնդրում է հանդիպել, որ օգնեմ նրան տարբեր գործերում։ Երբեմն էլ ասում եմ, որ մեր տուն գա, միասին ճաշենք։ Բայց էս երեխեն հղի վիճակում էնքան է ուտում, որ շատ բարդ է նրա համար հաց պատրաստելը։

Ամբողջ պղինձը միանգամից ուտում է՝ առանց նայելու՝ էլի մարդիկ կա՞ն, թե՞ ոչ։ Ներողություն է խնդրում՝ ասելով, որ իր կարգավճակից ելնելով է այդպես ուտում, որ ինքը չի կարողանում կառավարել իր ուտելը։

Մի խոսքով՝ հիմա արդեն մտածել եմ սենց բան։ Երբ զանգում է, որ գա մեր տուն, ասում եմ՝ տանը չենք։ Սենց մի քիչ թող չգա, էս ինը ամիսն անցնի, տեսնենք՝ գլխներիս ինչ ա գալիս։