Կլնի՞ մեծ-մեծ չխոսաք, հենա ընգերուհիս ամուսնացավ էրեխա ունեցավ տեսեք ինչ արին հետը, սաղիդե էսա սպասվում վերջը տվեք….

Մինչև ամուսնանալս ինձ շատ էի հետևում։ Ազատ ժամանակ շատ ունեի ու միշտ խնամված տեսք էի ունենում։ Բայց երեխայիս ծնվելուց հետո, հատկապես առաջին երկու տարին, ինձ համար ժամանակ շատ քիչ էի ունենում։ Մոտիկ ընկերուհիս էլ լրիվ ինձ պես էր, ուղղակի դեռ չէր ամուսնացել ու ամբողջ օրը բանն ու գործը իրան հետևելն էր։ Որ գալիս էր մեր տուն, ինձ վրա միշտ խոսում էր, որ տանն էդ տեսքով եմ ման գալիս։ Չէր հասկանում, որ ընտանիքի հոգսերը, երկու երեխաներս օրս էնքան էի հագեցնում, որ ինձնով զբաղվելու ժամանակ համարյա չէի ունենում։ Ես էլ իրամ միշտ ասում էի, որ հետև էն ժամանակ կխոսեմ, երբ կամուսնանա ու իմ տեղում կլինի, ինձ էլ մի լավ կհասկանա։

Մի քանի ամիս առաջ ամուսնացավ ու վերջերս էլ, որ իրանց տուն գնացի,ասեց, որ հղիա։ Ես էլ իրան խնդրում էի, որ դուրս գայինք զբոսնեինք, համ երեխայի մասին էի մտածում համ իր։ Շատ էր փոխվել։ Էլ առաջվա աշխույժ աղջիկը չէր, մարդկանցից, նույնիսկ ինձնից, որ ամենամոտ ընկերուհին եմ, խուսափում էր։ Չգիտեի, ոնց էդ վիճակից դուրս բերեի։ Հալից ու տեսքից օր օրի ընկնում էր։ Մոտը դեպրեսիա էր սկսվում, էլ հղիության ու մայրանալու համար էլ չէր ուրախանում։ Չէի նկատում, որ էդ երեխային.

Ամբողջ օրը ինքն իրա շողքի հետ էր կռվում, բողոքում էր, որ գիրացելա, հղիությունից կազմվածքը փչացելա։ Փակվում էր սենյակում ու ժամերով մի կետի էր նայում։ Սկեսուրն էլ հետամնաց կին, չէր հասկանում, որ մոտը դեպրեսիայա։ Երեխայի ծնվելուց հետո էլ ավելիա սրվել։ Հիմա արդեն երեխային էլա անտեսում, ժամերով լացումա, բայց մոտ չի գնում։ Ամուսնու հետ խոսել եմ, հերթագրել ենք, քր տանենք լավ հոգեբանի մոտ։