Կիսուրս առիթը բաց չի թողում մորս փնովելու. երեկ ճաշը մի քիչ աղի էի արել, մորս հասցեին նենց բան ասեց, որ էլ չդիմացա, վեշերս հավաքեցի ու եկա հորս տուն

Կիսուրս կյանքս կերելա, սաղ օրը շնչիս նստածա, ինձ 1 րոպե հանգիստ չի տալիս էդ կնիկը։ Չեմ հասկանում հաճույքա՞ ստանում՝ որ ինձ ներվայնացնումա, կամ թեկուզ նեղացնումա։ Ամեն րոպե հետևիցս ֆռումա, տան մեջ չեմ կարում հանգիստ իրար գամ։ Բայց որ ամենավատն ու վիրավորականնա, պահը բաց չի թողում մորս փնովելու ու վատաբանելու համար։

Ամեն անգամ փորձում եմ իրա մակարդակին չիջնեմ, չվիրավորեմ, բայց էս անգամ չստացվեց։ Ճաշը մի քիչ աղի էի արել, կերավ ու ասումա՝ դե քյոռ մորիցդ ի՞նչ պիտի սովորես։ Մամաս էլ տեսողության հետ խնդիր ունի, էլ չդիմացա, վեշերս հավաքեցի ու եկա պապաենց։