Արդեն երկար տարիներ ա ես իմ խանութն ունեմ ու աշխատացնում եմ էտ խանութը: Սաղ ինձ ճանաչում են, ես էլ իմ կլիենտներն ունեմ:
Էրեկ նեռվայնացած աշխատում էի, մի դեպք էր էղել, ջղայնացել էի ու էտ պահին մի զինվոր տղա նրս մտավ: Խնդրեց, որ անվճար մի էրկու սիգարետ տամ, որովհետև մոտը փող չկար:
Չտվեցի հերիք չէր, մի բան էլ կոպտեցի: Էտ տղեն նայեց վրես ու թողեց, գնաց: Հետո անցավ մի քիչ ժամանակ ու հասկացա, թե ինչ սխալ եմ ես վարվել: Ամբողջ գիշեր սառը քրտինք էր տալիս վրես ու չէի կարում քնեի, խիղճս տանջում էր ինձ:
Հիմա չգիտեմ էտ տղուն որտեղից գտնեմ, որտեղ ման գամ, որ խոսամ հետը: