Ինչ ամուսնացել եմ քուրս 2 անգամա մեր տուն եկել, որ իմացա կեսրարս ինչա արել քրոջս, ուզում ….էի էդ բիձուն եսիմ ինչ անեի

Կեսրարս շատ զզվելի մարդա, հենց առաջին օրվանից էլ իրան չեմ սիրել։ Շոռաչք մեռնումա, ինչքան ջահել աղջիկ տեսնումա, նենցա նայում, ես իրա տեղը ամաչում եմ։ Խեղճ կիսուրս տենաս ոնցա դրա հետ էսքան տարի յոլա գնացել։

Քուրս առաջ շուտ-շուտ էր մեր տուն գալիս, հետո զգացի, որ գալիսա ու շուտ գնում, իրան վատա զգում։ Մի օր ասեցի ինչա եղել, ինչի ես տենց։ Ասումա՝ կեսրարդ ինձ ասում էր արի իրար հետ գնանք հյուրանոց։ Գժվեցի, արագ գնացի տուն ու բախտս բերեց դա մենակ էր։ Ասեցի՝ լսի քեզ ինչ եմ ասում այ բիձա, քո խաղերը մեզնից հեռու խաղա, թե չէ հորս, որ ասեմ քրոջս ինչ ես առաջարկել, քեզ սաղ-սաղ կթաղի։ Ծպտուն չհանեց, հիմա էլ ամաչումա աչքերիս նայի զզվանքը։