Էս տարի Նոր տարի չեմ անելու. նոր տարվա գումարով Արցախի երեխաների համար տեսեք ինչեր եմ արել. ու ով ինչ ուզում ա խոսա, ինձ չի հետաքրքրում

Էս տարի մենք Նոր տարի չենք անելու։ Դե ավանդական նոր տարվա մասին ա խոսքը, որ սեղանին ուտելիք դնելու տեղ չկա, էնքան են լցնում։ Հետո էլ փչանում ա, տանում թափում ենք։

Սիրտս շատ նեղված ա, որ Արցախում երեխաները լիքը բանի կարիք ունեն, բայց ձեռքներս ճար չկա, որ մի բանով օգնենք։ Մերոնց հետ խոսացի, որոշեցինք, որ նոր տարվա առևտրի փողը կծախսենք Արցախի երեխաների համար հագուստ ու խաղալիք գնելու վրա։

Գնացել եմ Փեթակ, երեխաների համար լիքը խաղալիքներ եմ առենլ, տաք հագուտս ու կոշիկներ ու պատրաստվում եմ ուղարկեմ Արցախ՝ առաջին իսկ հնարավորության դեպքում, հենց սահմանը բացվի։ Ես ինձ տենց ավելի լավ կզգամ ու օգտակար, քան թե մի տոննա ուտելիք առնելով։

Ով ինչ ուզում ա թող խոսա հետևից, ինձ չի հետաքրքրում, կարևորը ես իմ խղճի առաջ մաքուր ու հանգիստ լինեմ։