Էս տարի Նոր տարի անող չկա․ Հեսա ասեմ, թե ինչի եմ մենակ դեսերտի սեղան դնելու․ Ով էլ դժգոհ կլինի, թող մի ժամ իմ կյանքով ապրի, նոր խոսա, ժողովուրդ ջան

Էս տարի Նոր տարի անող չկա։ Էս մասին իմ համոզմունքը դեռևս անցած տարվա Նոր տարուց է արմատացել։ Ընդհանրապես չեմ ուզում լսել անունը Նոր տարվա ու նմանատիպ միջոցառումների, որոնցից հետո կյանքս էլ ավելի է բարդանում։

Հերիք չի դժվար օրով ստեղծում եմ ամեն ինչ, որ էրեխեքս ոչ մի բանից հետ չմնան, մի հատ էլ ամուսնուս եմ փորձում հետ պահել խմելուց։ Անկեղծ ասած՝ նա մի քիչ շատ սեր ունի խմելու հետ, ու ամեն ինչ բարդանում է հատկապես այդ սովորության պատճառով։

Մի խոսքով՝ Նոր տարի ասվածը ես չգիտեմ՝ ինչ ա։ Մենակ լարված սպասում եմ՝ հանկարծ խմած չգա, հանկարծ կռիվ չանի, հանկարծ օրը չփչանա։

Ուզում եմ ասել՝ էս տարի միայն դեսերտի սեղան եմ դնելու, ով ուզում ա, թող նեղանա ու բամբասի։ Ոչ մեկ չի գալու՝ իմ կյանքով ապրի։ Ով էլ դժգոհ կլինի մեր սեղանից, թող գա, մի ժամ իմ կյանքով ապրի։