Եքա կնիկ եմ սենց վերաբերմունք չեմ տեսել երբևե, խանությում նենց տպի էին դրել աշխատող որ իրանից հետո սկորի էինք կանչել, տեսեք ինչ էր անում էդի….

Երկար ժամանակ տանից դուրս չէի գալիս։ Հիվանդություններ ունեի, որ վախենում էի սրվեին ։ Ինչ֊որ մի բանի կարիք, որ ունենում էի տղուս կամ թոռներիս էի ասում, որ բերեին հասցնեին։ Բայց տունն էլ մնալուց առաղջականս տուժել էր, արդեն պիտի դուրս գայի, որ քիչ֊քիչ սովորական առօրյային անցնեի։ Տան համար էլ բան պիտի առնեի ու մտա շենքին մոտ սուպերմարկետներից մեկը։

Բայց աշխատողներից ոչ մեկ դրկար ժամանակ չկար։ Մի քանի անգամ պտտվում էր, որ մեկին գտնեմ, խնդրեմ մոտիկանա, ուզածս բանը տա, ոչ մեկին չեմ գտնում։ Հետո տեսնում եմ, որ մի աղջիկ, երևի ամենաշատը 30 տարեկան լիներ։ Տեսնումա, որ կանգնած աշխատողի եմ սպասում, նայումա ինձ ու անտարբեր անցնում։ Հեչ բանի տեղ էլ չի դնում, որ հետևից կանչում եմ, մոտենա ու օգնի։ Գնացի ուրիշ աշխատողի խնդրեցի, որ գար օգներ։ Բայց դա էլ էնպիսի դեմքով օգնեց, հազիվ ինձ սպասարկեց, ոնց որ իրան նեղություն էի տալիս։

Հետո էլ տեսնեմ էն մյուս աշխատողի հետ պարապ սարապ կանգնած են ու մի հատ տարեց կին մի ժամ աշատողա ման գալիս։ Տեսնում են, որ իրանցա նայում կանչում, բայց տեղներից մի հատ չեն շարժվում։ Ես էլ գնացի էդ կնոջը օգնեի ու տեսա, դրանց մենեջերը կանչումա։ Մոտիկացա, ամեն ինչ պատմեցի։ Հետո տեսնեիք դրանց մի անկյունի վրա ոնց էր կանգնացրել ու պորտները տեղը դնում։ Ես էդպես չէի անի, թե գոնե էդ կնոջը տենց կանգնած չթողնեին։ Զարմանում եմ, եե տենց նամռոտ ու անդաստիարակ ոնց են վաղը չէ մյուս օրը մեկի տունը հարս գնալու ու երեխա մեծացնելու։