Երեխաս նոր ա ծնվել. սկեսուրս չի թողնում երեխու շորերը լվացքի մեքենայով լվանամ, ամբողջ օրը կռացած, ձեռքով շոր եմ լվանում, մեջքս կատրվում ա. չեմ հասկանում՝ հատուկ ա՞ ինձ սենց տանջում

Երեխայիս 40 օրականը դեռ չի լրացել, բայց ես ուժասպառ եմ արդեն։ Հերիք չի գիշերները չեմ քնում, մի հատ էլ սկեսուրս հավելյալ դժվարություններ ա ստեղծում իմ համար ու փոխանակ երեխայի վայելեմ, զբաղված եմ գործ անելով։

Ինքը որոշել ա, որ երեխայի շորերը լվացքի մեքենայով չենք լվանալու ու ինձ ստիպում ա, որ ձեռքով լվացք անեմ ամբողջ օրը։ Երեխայի շորերն անդադար հավաքվում են, կուտակվում ու անհնար ա մի օր չլվանալը՝ սկսած տակաշորերից, վերջացրած հետ տված շորերով։

Ասում եմ՝ արի գցենք մեքենա, եռման ջրով լվանանք, համ մեզ հեշտ կլինի, համ էլ արագ կլվացվեն, ասում ա չէ՝ նորածնի շորերը մեքենայով չեն լվանում, ձեռքով լավ, մենք որ լվացել ենք չենք մեռել, դու էլ լվա։ Ինքը երեխուս գրկում նստում ա, ես էլ ժամերով կեղտոտ շոր եմ լվանում, հետո էլ հոգնած ու նեռվայն ընգնում։

Լավ ինչի՞ ա պետք ամեն ինչ էսքան բարդացնել, ծանրացնել, եթե կարելի ա ուղղակի հեշտ ու հանգիստ անել, չտանջվել ու չհոգնել։