Դաժե էրեխեքիս ուտելու վրայա խոսում սկեսուրս, տեսեք ինչ վատ բաներ էր ասում մի մատ էրեխեքիս ,էդ բառեռի համար անգամ արժի նստացնել մարդուն կյանքում չեմ մոռանա,…

Սկեսուրս միշտ ուզումա մեր ընտանիքը կառավարած լինի։ Մենակ մարդուս վրա չի կարողանում, ռիսկ չի ամում մեզ էլ մի բան ասի հենց տղեն տուննա լինում։ Բայց մարդս ամեն ինչ անումա, որ կարողանանք տեղափոխվենք, դրանից առանձին ապրենք։ Ինքն էլ շատ լավ գիտի, որ քանի գնումա մոր հետ ապրելը իսկական գլխացավանքա դառնում։ Մեր ամեն քայլի համար սովորա, որ պիտի իրան տեղյակ պահենք, հաշիվ տանք, իրա կարծիքը հաշվի առնենք։ Հարսանիք, որ գնում ենք պիտի անպայման իմանա, թե նվեր ինչքան փող ենք տանում։ Իմ ու երեխեքիս համար հենց մի բան առնում եմ, գալիսա ու միանգամից պիտակների վրա գներնա նայում։ Իրա թոշակից մենք մի բան չենք խնդրում։

Իրա դեղերի փողն էլ տղենա ամեն ամիս տալիս։ Վայ էն օրվան, որ որոշի տան համար մի բան առնի իրա թոշակից։ Մինչև մյուս ամիս երեսովա տալիս, սիրտը կանգնումա, որ հանկարծ իրա առածին կպնում ենք։ Հենց պարապա մնում խեղճ երեխեքիս կյանքնա ուտում։ Նստումա շնչներին ու ամեն արածի վրա խոսումա, նեղացնումա։ Հաց են ուտում, խոսումա, որ դանդաղ են ուտում։ Կերածներնա հաշվում ու սեղանից հանումա երեխեքիս, որ խոհանոցում իրա համար մի բան սարքի։

Երեխեքս էլ լացելով մոտս են գալիս ու ուզում են, որ մորս տուն տանեմ։ Հետո էլ, որ տանում եմ զանգումա տղուն, բողոքումա, որ չեմ ուզում թոռները իրա հետ շփվեն, տանում եմ մորս տուն, որ իրա դեմ լարեն ու գան ներվերն ուտեն մորս սովորացրածով։ Ինձ թվումա, ես դրա ձեռքը իսկական գիժ եմ դառնալու։