Քուրս ինձնից երկու տարով մեծա, բայց մենք միշտ տարբեր պատկերացումներ ու երազանքներ ենք ունեցել: Երբ արդեն մեծացել էինք, ես երազում էի ընտանիք ունենալու մասին, հարսանիքի ու ամենասիրուն հարսի շորի, բայց քույրս միշտ նախատում էր, թե անիմաստ բաների հետևից եմ ընկնում:
Երբ նշանվել էի արդեն ու հարսանիքիս էինք պատրաստվում, զգացինք որ քույրս էլ է մի տեսակ փոխվել, հաճախ էր խոսում հեռախոսով ու երևում էր որ կյանքումկ տղա կա: Ինչքան համոզում էի, որ ծանոթացի հրաժարվում էր, նույնիսկ առաջարկել էի նշանածիս ու իր ընկերոջ հետ միասին գնանք մի տեղ, բայց միևնույն է չէր հանձնվում: Ու ես մի քանի օր առաջ իմացա պատճառը ու հիմա ամաչում եմ, որ իր պես քույր ունեմ:
Արդեն ամուսնացել էի ու մենք իրար օրերով չէինք տեսնում, մամայից էի իմանում իր մասին, քանի որ միշտ հրաժարվում էր հետս խոսել, ասում էր զբաղված է: Անգամ ինքս ինձ էի մեղադրում, մտածում էի գուցե նեղացելա, որ փոքր եմ ու իրենից շուտ եմ ամուսնացել, բայց ամեն ինչ ավելի վատ էր: Միամիտ տեսա քրոջս սրճարանում, իր ընկերոջ հետ ջերմ գրկախառնված ու գետինը մտա: Էտ ընկեր կոչվածը ամուսնուս քրոջ՝ տալիս ամուսինն էր: Քուրս դառել էր տալիս մարդու սիրածը: Սեղանին դրված խմիչը հենց տեղում լցրեցի գլխին ու երկուսից էլ պահանջեցի վերջ տալ էտ խայտառակության, հակառակ դեպքում կպատմեմ բոլորին: