Տալիս խաթր նենց բան եմ արել, որ նշանածս իմանա հետս չի ամուսնանա

Ես ու տալս հասակակից ենք, նույն համալսարանում ենք սովորում ու նշանածիս հենց իր միջոցով էլ հանդիպել եմ: Ճիշտա նույն կուրսում չէին, բայց եղբոր հետ հանդիպումից հետո մենք էլ ակամա մտերմացանք, նշանածս մեզ միասին էր տանում համալսարան ու հետո տուն ճանապարհում:

Նշանածս ահավոր խանդոտա ու խիստ, մենք շատ արագ էինք նշանվել, որովհետև չէր ուզում որ ուրիշ տղաներ աչք դնեն վրաս: Տնեցիքիս էլ շատ դժվար համոզեց, որովհետև ծնողներս ուզում էին համալսարանն ավարտելուց հետո նոր մտածեմ ամուսանանալու մասին, ինքն էլ պնդել էր որ նշանվենք, իսկ ավարտելուց հետո ամուսնանաք:

Ես գիտեի որ ամեն քայլս վերահսկումա ու ազատ կյանքը իմ համար այլևս անհասանելիա: ես էլ շատ եմ սիրում իրեն ու առաձնապես չէի նեղվում ակումբներից ու գիշերային փարթիներից զրկված լինելուց:

Բայց տալս նենց բան խնդրեց չկարողացա խաթրից դուրս գայի, չնայած խոստացավ որ եղբորը չի ասի, բայց մեկա սիրտս հանգիստ չի: Տալիս կուրսեցու ծնունդը պետք է բացօթյա ռեստորանում նշեին, բաց լողավազանով, ու ինձ էլ համոզեց հետը տարավ: Հիմա սարսափը սրտումսա, որ նշանածս իմանա լողավազանում փարթի եմ գնացել, որտեղ այլ տղաներ էլ կային ուղղակի կբաժանվի: