Վերևի հարևանս իրա դռան դիմացը ջրումա, էդ կեղտոտ ջուրն էլ շփալեն լցնումա դռանս դեմը, պորտը ասի տեղը դնեմ,էն էլ նենց իրան պահեց, որ լրիվ ուրիշ բան եմ անելու

Վերևիններս ընտանիքով հավաքածունորի շարքա։ Երեխեքից սկսած հիստերիկ, լաչառ խփնված են։ Մերը ու տատը իրանցից բեթար լիրբ են։ Օր չկա դրանց տնից մոռթոցիի ձեներ չգան։ Առանց տղամարդ չորսը կնիկ են մի տան մեջ, բայց երբ շենք ես մտնում, դրանց ձենները աշխարհ բռնածա լինում։ Տանս մեջ նստած, գործիցս հետո չեմ կարողանում երկու րոպե հանգստանամ, շունչ քաշեն։

Անտաղանդ հալներկն էլ քեֆները երբ տալիսա դաշնամուրի ձեն են դնում, մի հատ էլ դրա համար են իրար միս ուտում։ Հարևաններից մեկի հետ էլ լեզու չեն գտնում, էն աստիճանի լիրբ են, որ մեկը մի բան ասի գլխին էն օյինը կդնեն, որ մարդը ըտեղից կգնա, մենակ դրանցից պրծնի։ Երևի հերը էդ դարդից թողել, փախելա կողքներից։ Երբ նայում ես շենքում մեկի հետ կռվում են, մեկի հետ միշտ թարսված ենլի լինում։ Ինձ էլ մի օր ուրիշ ձև վրեքները գժվացրին։ Դրանց մերը իբր թե սռան շեմը մաքրում։ Վեդրոյով ջուրը շփումա, ցեխաջուր անում ու էդքանը ավելով ինադու ներքևա չռացնում։ Դռանս դեմը մաքրում գնում եմ գալիս տենում եմ, ոնց որ փոթորիկ անցած լինի ըտեղով։ Էնքան ձեն չհանեցի, որ մի օր բարձրանում էի ու լսեցի, որ էլի ավելա անում։

Սումկես դրեցի տուն ու հելա դրան ասեցի, որ ակուրատնի անի, ծենքում մենակ ինքը չի ապրում։ Կարգին, որ գործ անի իրան էլ ոչ ոք էդ հարցով բան չի ասի։ Սկսեց լեզվին տալ, կատաղավ կպավ ջանիս։ Բերանը ավել բացեց, ինձ հազիվ զսպեցի, որ մազերից չքաշեի ձեեիս մեջ չմնային։ Սուս փուս իջա, մարդիս ասեցի, հիմա էլ որոշել եմ ծենքում ով կա, սրա երեսից ինչքան տուժելա, կպնեմ ասեմ սրա տան տիրոջ հետ խոսանք, ասենք դրանց ըտեղից ռադ անի։