Սկեսուրս չի թողնում, որ մերս գա մեր տուն. ինքը ամեն անգամ մի բան անումա ու , մորս գալը քթներիցսա բերում

Ամուսնացա ու գերու պես նստացրին տանը։ Սկեսուրս էնքան խառնակիչա, որ մարդու իրա կտերով լրիվ իրա կողմնա շեղել։ Ուզումա ինձ ամեն ինչից զրկած ու խեղճացրած լինի, որ նայի ու իրա մեջ ուրախանա։ Չեմ հասկանում, թե դրան էդքան օձություն որտեղից։ Պիտի տեսնեք, թե ոնցա ամեն արածս իմ դեմ օգտագործում մարդուս մոտ։ Ես առանց մարդուս տանից էլ չեմ կարողանում դուրս գամ՝ մարդուս ուղեղը լվացելա, համոզելա, որ հենց դուրս եմ գալիս տղամարդկանց աչքը իմ վրայա լինում։

Դրա պատճառով մարդս անճանաչելի փոխվելա, լրիվ դրա կամակատարը դարձած՝ կյանքսա խորտակում։ Էսքանը հերիք չի, մի հատ էլ չեն թողնում, որ մերս մեր տուն գա։ Էդ հարցով էլ տղու տակը լցրելա, համոզելա, որ մերս խառնակիչա, գալիսա ինձ իրա դեմա տրամադրում գնումա։ Մի ամգամ էլ մարդուս ասել էր, որ իրա տան մեջ մոևս հետ առանձին փակվել էինք մեր սենյակում ու փսփսալով իրանից էինք բամբասում։

Էնքանա անում, որ մարդս հետս սրվելա, արդեն եփածս ճաշերն էլ չի ուտում, մոր փեշի տակ մտած մանա գալիս։ Մերս էսքանը չգիտի, բայց որ իմցավ գալուա ինձ տանի էդ հավին էլ մի լավ բմբլի։ Որոշել եմ, եթե էլի իմ ու մարդուս մեջտեղը խցկվի, իրա հետ իրա լեզվով եմ խոսելու։