Սկեսուրս գիշերվա 3ին դուռը երեսիս փակեց, խմած տղուն է տարավ քնացրեց, հետո էլ նենց կտեր տվեց , որ հիմա երեսիս է չի ուզում նայի

Կիսուրս երեսիս միշտ ասելա, որ իրա ուզածը հարսը չեմ ու հետևիցս անիծելա, որ էկել ու տղուն իրա ձեռից խլել եմ։ Ես գյուղում էի մեծացել ու ամեն անգամ հենց սենյակ էի մտնում, մոտս սկսում էր դրանից խոսալ, թե զարգացած չեմ, իրա տղու պես տղու եմ ճարել, ընկել եմ լավ տեղ ու իրանց էլ պարտական եմ։ Մարդս ինձ էդքան սիրելով, ոչ մի անգամ մորը օչէր պատասխանում կամ իմ պատիվը մոտը չէր պահում։ Ես էլ վիրավորվում էի, դրանից էլ տունը կռիվներ էին սկսվում։ Մարդս էլ էդ դարդից սկսեց խմած տուն գալ ու արդեն ամեն օրը տան մեջ կռիվ էր լինում։

Սա էլ նայում ու բավականություն էր ստանում, թե ոնց էր ինձ խմած ժամանակա վիրավորում, անպատվում, հորս տուն ուղարկում։ Սիրտը հովանում էր, որ տղու ընտանիքը բաժանման եզրին էր հասցնում։ Երեխա չունեինք ու մի օր հելավ դիմացս ասեց, թե ես չբեր եմ ու դրս համար իրա տղու հետ չպիտի ապրեմ, թե տղու համար արդեն հարսա ճարել ու կբաժանի մեզ։ Մի օր էլ մարդս գիշերվա ուշ ժամին նոր տուն եկավ, իրան լավ չէր զգում։ Էդ էլ ինձ էդ ժամաին մահանա արեց ու տնւց հանեց, թե գնամ հարևանից դեղ ուզում։ Ինձ էդ տեսքով ցուրտ եղանակին կանգնացրեց պադյեզդում, դուռն էլ երեսիս փակեց։ Ամբողջ գիշեր թողեց պադյեզդում ու հարևանը տարավ, տան մեջ տեղ տվեց ու քնցրեց։

Առավոտ էլ որ տուն մտա, մաևդս կատաղած վրես գոռաց ու հարցնում էր, թե ինչի եմ մորը չլսես ու հարևանի տուն մտել խալաթով էդ ժամին։ Մերը ասել էր, թե ես եմ դուրս գնացել ու տեսել եմ, որ ինքը խմածա գիշերը խալխի տանն եմ մնացել։ Դրա երեսից մարդս հիմա չի ուզոմ ոչ ինձ լսի ոչ էլ տուն թողնի