Մերս օր ու արև չէր տալիս՝ հա ասում էր, որ մարդս ինձ դավաճանումա, ես էլ չէի հավատում, մի օր էլ նենց բան տեսա, որ քիչ էր մնում տեղն ու տեղը մնայի

Ես ու ամուսինս իրար շատ էինք վստահում, ոչ մի անգամ առիթ չէր տվել խանդելու։ Միշտ շատ ուշադիր էր, նրբանկատ ու ոնց որ նոր ամուսնացած լինեինք էդքան տարի անց էլ։ Բայց մայրս ամուսնուս չէր սիրում։ Դեմ էր մեր ամուսնությանը։ Մի օր մայրս զանգեց կանչեց հանդիպման՝ թե բա հետդ կարևոր բան ունեմ խոսելու։ Ես էլ արդեն լարված ու մտամոլոր հասնում եմ մեր պայմանավորված վայր։ Մայրս դեռ չէր էկել ու քիչ անց տեսա նրան։ Խոսակցությունը սկսեց մոտեցնել մեր ընտանեկան կյանքին ու ասեց որ տեսել է ամուսնուս մեկ այլ կմոջ հետ։

Ինձ համար դա նորություն չէր, քանի որ ամուսինս պաշտոնյա էր և աշխատանքի բերումով շփվում էր տարբեր մարդկանց հետ։ Բայց մերս տեսավ, որ չեմ հավատում ու սկսեց մանրամասն պատմելով, որ այդ կնոջը համբուրել է և հետո միասին ուղևորվել են դեպի հյուրանոց։ Մտածեցի հերթական սուտն է, խաբում է որ մեզ բաժանի, բայց սկսեց համոզելը, որ հաստատ ինքն է էղել։ Ես չէի հավատում նրա պատմած ոչ մի բանին։ հանկարճ սրճարանում տեսավ այդ նույն կնոջը ու նկատեց, որ ինչ որ մեկին սպասում է։

Ես արդեն վեր էի կենում, որ գնայի,բայց դռան մոտ ամուսնուս նկատեցի իսկույն թաքնվեցի, որ ինձ չտեսնի։ Մոտեցավ այդ կնոջը համբուրվեցին գրկախառնվեցին։ Այդ պահին արյունը խփեց գլխիս և գնացի դրանց երկուս խայտառակ արեցի, իրենց պատվիրած հյութը լցրեցի վրաները և դուրս էկա։