Հորս մահից հետո նենց բան եմ իմացել, որ մորս կյանքում չեմ ների

Հայրս իմ համար միշտ հերոսա եղել, տան միակ երեխան եմ ու իմ համար ոչինչի չի խնայել: Միշտ ամենագեղեցիկ խաղալիքներն ու հագուստը իմն էին: Ինքը հիվանդ էր ու հենց իր համար որոշել էի բժիշկ դառնալ, որ բուժեի: Երբ ասացի որ ուզում եմ բժշկական ընդունվեմ դրան էլ դեմ չեղավ ու անգամ բարձր վարձը հաշվի չառավ ու ինձ լավագույն մասնագետների մոտ պարապելու ուղարկեց ու ես հեշտ ընդունվեցի ու ավարտեցի համալսարանս:

Ավարտելուս օրը երևի կյանքիս երջանիկ օրերից մեկն էր, բայց ափսոս հայրս այդպես էլ չտեսավ, ոնց եմ մասնագետ դառնում: Ավարտելուցս մի քանի ամիս անց մահացավ: Ահավոր ծանր էի տանում իր մահը ու կյանքս կործանված էի համարում, որովհետև հայրս միշտ իմ թև ու թիկունքն էր ու հիմա ես մենակ էի մնացել:
Երբ հորս բշկական թղթերն էի նայում, ահավոր շոկային բացահայտում արեցի իմ համար: Բժշկական տերմինները բնականաբար շատ լավ էի հասկանում, ու այնպիսին էր հորս հիվանդությունը, որ ինքը իմ հայրը չէր կարող լինել:

Երբ մորս ստիպեցի որ բացատրություն տա, պարզվեց որ խաբելա հորս, ասելով որ ես իր երեխան եմ, քանի որ մայրս չի ուզել առանց երեխա մնա, իսկ հայր էլ երեխա չէր կարող ունենալ: Ես մորս էտ կյանքում չեմ ների ինքը չպիտի հորս դավաճաներ, այլ տղամարդկանց հետ զվարճանար, ինձ էլ սիրեկաններից մեկից ունենար ու հորս խնամքին թողեր: