Հարսս ու տղես այ սենց սաղ օրը գյուղամեջ պպզած են․ Լրիվ իրար գտել են․ Լավ, սրանք ո՞նց սենց անմակարդակ դուրս եկան

Մարդկանց բերանները ինչքան էլ փակես, մեկ ա, ամեն բան տեսնում են ու արտահայտվում են, թեկուզ և մեջքիդ հետևում լինի։ Նույն կերպ էլ իմ դեպքում է․ զգում եմ, թե ոնց են հարևաններս, հարազատներս ու մեր գյուղի ուղղակի մեզ դեմքով ճանաչող մարդիկ մեզ թարս նայում։

Պատճա՞ռը։

Բանն այն է, որ հարսս ու տղաս իրենց չափազանց սանձարձակ են պահում բոլորիս ներկայությամբ։ Տանը դեռ հերիք չէ նրանց այդ պահվածքը, հիմա էլ ողջ գյուղով մեկ են խայտառակ անում։

Ամբողջ օրը գյուղամիջում պպզած են։ Երբ որ տղայիս խնդրում եմ, որ գնա ու աշխատի, էդ ժամանակ սկսում է ծիծաղել, թեման փոխել։ Բայց իրականում ամբողջ օրը կնոջ հետ գյուղմիջում արևածաղիկ կեղևազրկելուց բացի ուրիշ մի բան չեն անում։

Ի՞նչ անեմ, ախր ոչ մի ճար չունեմ։ Ինձ թվում էր՝ ամուսնանա, կփոխվի, էն էլ լրիվ հակառակն եղավ։ Հիմա էլ մի անգործի տեղը երկուսին եմ պահում։ Լավ, սրանք ո՞նց սենց անմակարդակ դուրս եկան