Կնիկս ինձ միամիտ գյուղացի ա համարում, բայց չի մտածում, որ լավ էլ ջոկում եմ, որ սիրածն ա իրան ավտո նվիրել․ Չգիտի հլը, թե ինչ եմ բերելու իրանց գլխին

Կնիկս մտածում ա, որ գյուղի ծագում ունեմ, ուրեմն՝ ոչ մի բան չեմ հասկանում, ինքն էլ մեր մեջի ամենախելացին ու ամենախորամանկն ա։ Իրեն թվում ա՝ ես ընդհանրապես նույնիսկ տեղյակ էլ չեմ, թե որտեղից իրեն իր նոր մեքենան, որը ըստ իր ստերի՝ գնել է իր տնտեսած գումարով։ Էլ չգիտի, որ հետևում եմ իրեն ու լավ էլ տեսել եմ, թե ոնց ա սիրածն իրեն անակնկալ արել, նվիրել էդ մեքենան։

Սիրտս չէր դիմանում, որ տեսնում էի, թե ոնց ա էրեխուս մաման գրկախառնվում ուրիշ տղամարդու հետ․ լացում իրա մատուցած անակնկալից, աբյց դե պետք ա տիրապետումս չկորցնեի, որ վրեժս լավ լուծեի։

Էդ օրը նենց լավ խաղացի, որ հավատում եմ իր տնտեսած գումարով գնած մեքենայի միֆին, որ գնաց ու սիրածին գրեց․ «Սա հավատաց»։ Էլ չգիտի, թե էդ նույն մարդը հեսա գլխին ինչ ա բերելու։

Արդեն որոշել եմ։ Էդ մեքենան վերցնելու եմ, երեխուս դնեմ մեջը, քշեմ- գնամ հետ մեր գյուղ, տեղում ավտոն ջարդեմ, իմ համար ապրեմ էրեխուս հետ։ Թող սիրածի հետ ապրի քաղաքում՝ իր՝ պարտադրանքով վերցրած վարձով տանը։ Ես իմ հանգստությունը կգտնեմ էրեխուս էլ կփրկեմ դրանից։