50-անց եմ, դեռ չեմ ամուսնացել. մի քանի օր առաջ ուզողներ էին եկել, տեսեք վերջում ինչ եղավ

Ամբողջ կյանքում երազել եմ ամուսնանալու մասին, բայց դե կյանքս տենց էլ չդասավորվեց: Սկզբում ես էի բոլորին անուն կպցնում, հետո արդեն տարիքս մեծացավ, ուզեղներս քչացան ու տենց էլ չամուսնացա: Բայց դե միշտ երազել եմ ամուսնանալու մասին: Մինչև հիմա էլ դեռ հույսեր եմ փայփայում, որ ամեն ինչ դեռ կորած չէ:

Վերջերս բարեկամներից մեկն ասաց, որ ինչ որ տղամարդ կա, որ ինքն էլ չի ամուսնացել, կյանքը չի դասվորվել ու հիմա ուզում ա ամուսնանա: Ասեց իմ մասին են ասել ու էդ տղամարդն ասել ա, որ ուզում ա գա ինձ տենա: Ես էլ շատ ուրախացա, աշխարհով մեկ եղա, ասեցի՝ վերջապես իմ բախտն էլ կբացվի: Պատրաստվել էինք, որ գալու են, հարսս լավ սեղան էր գցել, ախպերս էլ ասեց, որ ամեն ինչ կանի, որ կյանքս դասավորվի: Ես էլ հուզված էի:

Եկավ էդ տղամարդը՝ իրա մոր ու ախպոր հետ: Մտան ներս, ծանոթացանք: Մերն ինձ տեսավ, թե բա՝ վայ ինչ չաղ ես այ աղջիկ ջան: Տղուս տեսքը քոնից լավն ա, դու արտաքինով համապատասխան չես տղուս: Ես ավելի նուրբ էի քեզ պատկերացնում: Ես մի տեսակ նեղվեցի: Տղեն էլ հո երեխա չէր, 50-անց տղամարդ էր, որ ձեն ծպտուն չէր հանում: Հետո մերը հա սկսեց ինձ անուն կպցնել, տղուն գովալ, չդիմացա, ասեցի.

— Գիտեք ինչ տիկին ջան, ես արդեն 50 տարեկան եմ ու ձեր տղան էլ կարծեմ դպրոցական չի: Ես թույլ չեմ տա որ դուք իմ տան մեջ շարունակ ինձ վիրավորեք, դուք իմ ոչ մի բանն եք: Վերցրեք ձեր ձայնազուրկ տղային ու դուրս եկեք իմ տնից ու այլևս չվերադառնաք:

Նենց գոհ եմ ինձնից, որ դրան չթողեցի ինձ վիրավորի ու դուրս հրավիրեցի: Շատ էլ ինձ պետք ա տենց անողնաշար տղամարդը: 50 տարի մենակ ապրել եմ, հիմա էլ կապրեմ: